Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Բարձրաստիճան դիվանագետների խորհրդակցություն Երևանում

Բարձրաստիճան դիվանագետների խորհրդակցություն Երևանում
31.05.2014 | 19:04

Երկուշաբթի Երևանում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների և արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։ Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ԱԳՆ-ի կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Նախատեսված է խորհրդակցության մասնակիցների այցելություն Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց կընդունի Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ